Ադրբեջանական միակողմանի լրատվության հետևանքը. ինչ ուզեն, ում ուզեն՝ կվերագրեն

 Ադրբեջանական միակողմանի լրատվության հետևանքը. ինչ ուզեն, ում ուզեն՝ կվերագրեն

Մանե Թանդիլյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանական միակողմանի լրատվության հետևանքը. ինչ ուզեն, ում ուզեն՝ կվերագրեն։ Սիրելի հայ ժողովուրդ, հենց դրա համար է, որ ձեզ խնդրում եմ՝ երբեք մի քննարկեք, առավել ևս՝ մի քննադատեք Բաքվի բանտերում պատանդության մեջ պահվող մեր հայրենակիցներին ադրբեջանական պետական լրատվամիջոցների կողմից վերագրվող խոսքերը, ակամայից մի ծառայեք Ադրբեջանի կողմից մեզ վերջնականապես պառակտելուն միտված քաղաքականությանը, մի դարձեք նրանց քարոզչամեքենայի գործիք։
Մեկ պահանջ պետք է ունենանք միայն՝ օր առաջ ազատ արձակել մեր հայորդիներին։
Խորին հարգանքներս մեծ հայրենասեր Դավիթ Բաբայանին»։