Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 42-ի

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 42-ի

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 42-ի, սակայն այն կարող է նաեւ ավելանալ։ Այս մասին հայտնում է CNA-ը։ Մամուջու քաղաքում փլատակների տակից դուրս է բերվել 34 դիակ։ Եւս ութ մարդ էլ մահացել է փլատակների տակից դուր բերելուց հետո՝ հիվանդանոցում։ Փլատակների տակ դեռ կան մարդիկ։

Հիշեցնենք, որ վերջին օրերին միանգամից մի քանի հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում, որոնք բերել են մասշտաբային ավերածությունների։ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների պատճառով Արեւմտյան Սուլավեսի նահանգում փլվել է հիվանդանոցը։