Ով պետք է խուսափի սունկ ուտելուց՝ ըստ բժիշկների 

Ով պետք է խուսափի սունկ ուտելուց՝ ըստ բժիշկների 

Սունկը հաճախ եւ տարբեր կերակրատեսակների մեջ է օգտագործվում։ Կան նաեւ կերակրատեսակներ, որոնց հիմքը հենց որեւէ սնկի տեսակն է։ Սակայն բոլոր մարդկանց չէ, որ կարելի է սունկը ներառել սննդակարգում։ Համաձայն ռուս մասնագետների, աղեստամոքսային համակարգի հիվանդություններ ունեցող մարդիկ, ինչպես նաեւ երեխաները, պետք է հնարավորինս խուսափեն սունկ ուտելուց։ Պատճառը սնկի մեջ եղած խիտին նյութն է։ Այն դժվարամարսելի նյութ է, որը կարող է առաջացնել մարսողական խնդիրներ, հատկապես՝ եթե մարդն ունի զգայուն աղեստամոքսային համակարգ։

Նման խնդիրներ ունեցողները պետք է հնարավորինս խուսափեն սունկ ուտելուց, իսկ հիվանդության սրացման փուլերում՝ առհասարակ սունկ ուտել չի կարելի։ Սունկը կարող է ալերգիաներ առաջացնել երեխաների մոտ, ուստի երեխաները եւս պետք է խուսափեն այս մթերքն ուտելուց։ Երեխաների դեպքում մասնագետները հորդորում են սունկը նրանց սննդակարգում ներառել աստիճանաբար՝ փոքր չափաբաժիններով, որպեսզի մանկական մարսողական համակարգը ընտելանա խիտինի յուրացմանը եւ կարողանա նաեւ զուգահեռ կերպով յուրացնել սննդով ստացած այլ կարեւոր նյութերը։