«Ճիշտը այն է, որ դպրոցի տնօրենը տղամարդ լինի»․ Ժաննա Անդրեասյանը դեպքի մասին է պատմել

«Ճիշտը այն է, որ դպրոցի տնօրենը տղամարդ լինի»․ Ժաննա Անդրեասյանը դեպքի մասին է պատմել

Դպրոցի ղեկավարման իրավունքի՝ հավաստագրման համար դիմած կանանցից մեկը պատասխանել-վերջացնելուց հետո ասաց՝ բայց դե ճիշտը այն է, որ դպրոցի տնօրենը տղամարդ լինի։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Չգիտեմ՝ դեռ ինչքան պիտի մեր կանանց ու աղջիկներին ասենք ու անընդհատ կրկնենք, որ իրենք ամեն ինչ կարող են ու բոլոր աշխատանքներն էլ իրենց համար են, եթե ուզում են դրանով զբաղվել։ Հատկապես կրթության ոլորտում անհրաժեշտ է, որ գիտակցենք մեր խոսքերի ազդեցությունը երեխաների վրա, ինքներս այդ կարծրատիպերով չառաջնորդվենք և նրանց մեջ չսերմանենք՝ հենց սկզբից դռներ փակելով մեր աղջիկների համար»,-նշել է նա։