Իրանում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ խելահեղ ալիքը Նովրուզ Բայրամի պատճառով 

Իրանում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ խելահեղ ալիքը Նովրուզ Բայրամի պատճառով 

Իրանի իշխանությունները հայտնել են երկրում  COVİD19-ի երկրորդ ալիքի բռնկման մասին։ Այս մասին հաղորդել է Իրանի կառավարության մամուլի խոսնակ Ալ Ռաբիին՝ որպես պատճառ նշելով, որ քաղաքացիների մեծ մասը Նովրուզ Բայրամի տոնի կապակցությամբ անտեսել է վարակի տարածման դեպ կանխարգելիչ քայլերը։ Իրականում այս երկրում համաճարակի առաջին ալիքի մարման մասին խոսք չէր կարող գնալ։ 
 
Նախագահ Ռոհանին կառավարության նիստին խոսել է ձեռնարկվելիք համազգային ավելի խիստ քայլերի մասին։ Այն նրա խոսքով, ներառելու է սոցիալական հեռավորության պահպանում  և այլ քայլեր՝«երբ առաջիկա օրերին Իրանը բախվի հիվանդության նոր ալիքին»։