Ադրբեջանը խոստովանեց

Ադրբեջանը խոստովանեց

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ռուդենկոն օրերս ՌԻԱ-նովոստիին տված հարցազրույցում անսպասելի անդրադարձել էր 2016թ. ապրիլյան քառօրյային՝ ընդգծելով, որ Ռուսաստանի միջնորդությամբ է կանխվել լայնածավալ պատերազմը: Այս կապակցությամբ ադրբեջանական կողմը որեւէ պաշտոնական մեկնաբանություն չի անում: Հրահանգավորված է, որ խնդիրը ներկայացվի մամուլի հրապարակումների մակարդակով:

Բաքվում, հավանաբար, հասկացել են ՌԴ փոխարտգործնախարարի ակնարկը եւ փորձում են տեղեկատվական ֆոն ստեղծել, որ իրավիճակի պատասխանատուն հայկական կողմն է, որն, իբր, մինչ այդ «թիրախային հարվածներ էր հասցնում ադրբեջանական խաղաղ բնակավայրերին»: Ամեն ինչ «տրամաբանության» մեջ է, բայց ահա լրատվամիջոցներից մեկը փաստացի խոստովանություն է արել, որ մարտական գործողությունների հաջորդ օրն Ադրբեջանը հանդես է եկել կրակը դադարեցնելու նախաձեռնությամբ:

Ստացվում է, որ Մոսկվան արձագանքել է Ադրբեջանի նախաձեռնությանը եւ հասել հրադադարի հաստատման: Հակառակ դեպքում հայկական կողմի պատասխանը չափազանց ցավոտ կլիներ: Երեւի հենց այդ է ակնարկել ՌԴ փոխարտգործնախարար Ռուդենկոն: