Ավտոբուսը վթարվել է, 8 քաղաքացի տուժել է

Այսօր Երևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի:
6 մեծահասակ տեղափոխվել են բժշկական կենտրոն և այժմ գտնվում են հետազոտությունների փուլում:
2 անչափահասից մեկը հոսպիտալացվել է, մյուսը թեթև վնասվածք է ստացել, տրամադրվել է առաջին բուժօգնություն:
Տուժածների առողջական վիճակի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։
ՀՀ առողջապահության նախարարություն
Կարծիքներ