Շնորհակալ եմ մեր ծնողներին քեզ համար

Շնորհակալ եմ մեր ծնողներին քեզ համար

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դուստր Գայանե Քոչարյանը ինստագրամյան էջում շնորհավորել է եղբոր՝ Լևոն Քոչարյանի ծննդյան տարեդարձը։

«Ծնունդդ շնորհավոր իմ արժանապատիվ, խելացի, շատ հավասարակշռված և զուսպ եղբայր։ Երբեք չկորցնես այս հատկանիշներդ՝ ուշադրություն չդարձնելով դժվարություններին և չընկրկելով շուրջդ տեղի ունեցողից։

Հպարտանում եմ քեզնով և շնորհակալ եմ մեր ծնողներին քեզ համար»։