Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ

Սյունիքի մարզի դատարանի դատավոր Գ.Աբելյանի արդարացի վերդիկտով Ջալալ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ 3-րդ մասով: Այս մասին հայտնում է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։
Հարությունյանին մեղավոր են ճանաչել 44-օրյա պատերազմի՝ ռազմական դրության ժամանակ՝ 2020 թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Թե ինչ պատժի կդատապարտվի գեներալ-լեյտենանտը, հայտնի կլինի առաջիկայում:
Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանի՝ ոչ ճիշտ տեղեկություն տրամադրելու հետևանքով Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի 20 զինծառայող է զոհվել:
Կարծիքներ