Մաքսատուրքերը կչեղարկեն, եթե Չինաստանի հետ առեւտուրը սահմանափակեն

The Wall Street Journal պարբերականը գրում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է ավելի քան 70 երկրի առաջարկել վերջիններիս հանդեպ սահմանված առեւտրային մաքսատուրքերի չեղարկում, եթե դրանք էլ իրենց հերթին սահմանափակեն Չինաստանի հետ իրականացվող իրենց առեւտրի ծավալները։ «Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է մաքսատուրքերի հետ կապված ընթացիկ բանակցությունները օգտագործել ԱՄՆ առեւտրային գործընկերների վրա ճնշում գործադրելու, որպեսզի նրանք կրճատեն Չինաստանի հետ իրականացվող իրենց առեւտրի ծավալները»,- ասված է հրապարակման մեջ։
Այդ քայլով, ըստ The Wall Street Journal-ի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի հասնել նրան, որ չինական շուկան հայտնվի մեկուսացման վիճակում։ Առաջարկի համաձայն, այն երկրները, որոնք այդ գործարքին կհամաձայնեն, պարտավորված կլինեն չինական ընկերություններին արգելել իրենց տարածքներում հաստատվելու եւ նրանց միջոցով մատակարարումներ իրականացնելու։ Թրամփը նաեւ ուզում է, որ գործարքին համաձայնած երկրները հրաժարվեն չինական արդյունաբերական արտադրանքից։ The Wall Street Journal-ն նաեւ նշում է, որ այս գաղափարի հեղինակն հանդիսանում է ԱՄՆ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Կարծիքներ