Աղջկան արված դիտողությունը հարուցել է խոշոր ծեծկռտուք՝ Մախաչկալայում

Աղջկան արված դիտողությունը հարուցել է խոշոր ծեծկռտուք՝ Մախաչկալայում

Դաղստանում զանգվածային ծեծկռտուքի հետեւանքով երիտասարդ մի տղամարդ դանակահարվել է։ Ականատեսների վկայությամբ պատմությունը սկսվել է այն բանից հետո, երբ տեղի բժշկական քոլեջների ուսանողուհիներից մեկը իրեն անհարիր կերպով է պահել երթուղայինում։ Նրան դիտողություն է արել մի երիտասարդ, սակայն աղջիկը վիրավորել է տղային, իսկ հետո էլ բողոքել ընկերոջը, որ այդ տղան իրեն վիրավորել է հանրային տրանսպորտում։ Դե ընկերն էլ, բնականաբար գնացել ու գտել է «վիրավորողին» ․․․ իսկ հետո արդեն հասկանալի է՝ «տղամարդկային կերպով» հարաբերություններ պարզելը դարձել է ծեծկռտուք ու ավարտվել դանակահարությամբ։ Դանակահարված տղան հոսպիտալացվել է։ Իսկ դանակահարողը փախուստի դիմել՝ մի կողմ նետելով դանակը։