Մի 10 ընտանիք սարում փակել են գյուղի ջուրը
Ջրվեժ խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Զովք գյուղում խմելու եւ ոռոգման ջրի պակաս կա, բնակիչները դիմել են մեզ: Մենք էլ հարց ուղղեցինք Ջրվեժի համայնքապետ Նորայր Սանթրոսյանին.
-Գյուղացիներն ասում են, որ գյուղում խմելու ջուրը սակավ է, քանի որ ամռան ամիսներին գյուղի սարերը բարձրացող մարդիկ չեն թողնում, որ ջուրը հասնի համայնքին, ովքե՞ր են այդ մարդիկ եւ ինչո՞ւ գյուղացուն ջուր չի հասնում:
-Դա մեր վարչական շրջանում չի գտնվում` Աբովյան վարչական շրջանին է պատկանում: Այդ խնդրով իմ կողմից ոստիկանություն գրություն է ուղարկվել, եւ անձնապես այդ մարդկանց հետ տեղում հանդիպումներ են եղել` բարձրացել ենք սար, տեղադրել ենք նոր փականներ, խողովակը իջեցրել ենք հողի տակ, մեր իջնելուց հետո, այդ բնակիչները նորից որոշում են, որ գյուղ ջուր մտնող փականները պետք է փակեն, եւ իրենց ավելի շատ ջուր վերցնեն: Մի 10 ընտանիք են, ովքեր զբաղվում են անասնապահությամբ, իրենց այդ ջուրը պետք է անասուններին հովացնելու եւ խմացնելու համար: Խնդրին իրավական լուծում պետք է տրվի, քանի որ այդ հատվածում ջրօգտագործման թույլտվություն Ջրվեժի համայնքապետարանի կողմից տրվել է միայն Զովք համայնքին: Տեղեկացրել ենք, որ զբաղվեն այդ տնտեսություների հարցով, երբ որ գնում ենք այնտեղ, վեճերն անխուսափելի են:
Կարծիքներ