ՄԱԿ-ում բանաձեւ է ընդունվել ընդդեմ նացիզմի հերոսականացման

ՄԱԿ-ում բանաձեւ է ընդունվել ընդդեմ նացիզմի հերոսականացման

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի սոցիալական եւ մարդասիրական հարցերով երրորդ կոմիտեն ձայների մեծամասնությամբ ընդունել է ՌԴ կողմից ներկայացված բանաձեւն ընդդեմ նացիզմի հերոսականացման։ Ինչպես հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը, բանաձեւը հորդորում է երկրներին կոնկրետ քայլեր ձեռնարկել, կանխելու համար Երկրորդ աշխարհամարտի արդյունքների վերանայումն ու այդ պատերազմի ժամանակ մարդկության դեմ գործված հանցագործությունների հանդեպ դատապարտողական կեցվածքի փոփոխությունը։ Բանաձեւի օգտին քվեարկել է 121 երկիր, 55 երկիր ձեռնպահ է մնացել, իսկ ԱՄՆ-ն ու Ուկրաինան դեմ են քվեարկել։