Նամակ Նիկոլ Փաշինյանին. Խղճում եմ և բացատրում

Նամակ Նիկոլ Փաշինյանին. Խղճում եմ և բացատրում

Նամակ Նիկոլ Փաշինյանին
Խղճում եմ և բացատրում
Աղվեսը երկու ոտքով է ընկնում թակարդը … կամ … երկու երեխայով
Պարո՛ն Փաշինյան,
Ձեր իշխանության գալու օրվանից ինձ համար ակնհայտ էր, որ Հայաստան բերելու եք քաոս, պղծություններ, թշվառություն և կործանում։ Դե ինչ անեմ … համ տեղեկացված եմ, համ լավ անալիտիկ ունակություններ ունեմ … իսկ ինտուիցիայիս անգամ Դուք կարող եք նախանձել։
Երկու տարի է, ինչ Ձեր թիկունքում գործողները պղծում ու ավերում են երկիրս։ Բայց, վստահաբար, տարիներ շարունակ նրանք աշխատել են Ձեր ընտանիքի վրա։
Այսօր Դուք ի զորու չեք կառավարել Ձեր սեփական ընտանիքը, Ձեր կնոջն ու երեխաներին։ Այսօր նրանք բացահայտ առհամարհում են Ձեզ։ Վստահ եմ, որ սա մեծագույն դժբախտություն ու խայտառակություն է Ձեզ համար։
Ձեր երեխաներին դաստիարակել են հայրենիք, ընտանիք, ծնող, ամոթ, բարոյականություն, խիղճ չունենալու գլոբալիստական ծրագրով։
Հետևաբար, Դուք նրանց հայրն եք միայն այն ժամանակ, երբ պետք եք` նրանց հաճույքները բավարարելու համար։
Նրանք այնքան են արհամարհում Ձեզ ու Ձեր արժանապատվությունը, որ անթաքույց մերկանում ու թմրանյութեր են օգտագործում։ Ձեր ընտանիքն այնքան է «ապրում «ազատության» ոգով», որ Ձեր կինն անգամ ի լուր աշխարհի Ձեզ խայտառակ է անում և ոտնատակ տալիս։
Հպանցիկ ուսումնասիրելով Ձեր կյանքը` մանկությունից մինչ մեր օրերը, իրականում ես խղճում եմ Ձեզ։ Դուք հավանաբար ունեք շատ բան, բայց չունեք ամենակարևորը. սերն ու հարգանքը Ձեր ընտանիքում։
Բայց նամակս Ձեր մասին չէ ամենևին։ Նամակս մեր երեխաների մասին է։
Մենք` հայերս, չենք ցանկանում, որ մեր զավակներն էլ դառնան Ձեր երեխաների պես։ Մենք չենք ցանկանում ունենալ անհայրենիք, անծնող և միայն մարմնական հաճույքների հետևից վազող սերունդ։
Հիմա Դուք Ձեր մաշկի վրա եք զգում այն մեծ դժբախտությունը, որը տեղի կունենա, եթե Դուք շարունակեք հայակործան Ձեր քաղաքականությունը։
Մենք մեր երեխաներին պաշտպանելու ենք, պարո՛ն Փաշինյան։ Դուք Ձեր երեխաներին պաշտպանել չեք կարողացել, մեզ մի խանգարեք։
Հ.Գ. Ազգի դավաճանները միշտ ընկել են։ Իմ կանխատեսմամբ, Ձեզ պատժելու են հենց Ձեր երեխաները. չեմ բացառում, որ իրենց մորը նեղացնելու պատրվակով Ձեր զավակներից մեկը դեղերի ազդեցության տակ ձեռքը վերցնի դանակը։
Մտածեք այս ամենի մասին, պարո՛ն Փաշինյան։ Եթե չգիտեք թե ինչ անել, եկեք զրուցենք, ես Ձեզ կօգնեմ։

Մարինա Խաչատրյան