Բաքուն Ուկրաինայում լրագրողներ եւ բլոգերներ է հավաքագրում՝ Ղարաբաղյան հակամարտության իր տեսակետը առաջ մղելու համար․ EADaily-ի անդրադարձը

Բաքուն Ուկրաինայում լրագրողներ եւ բլոգերներ է հավաքագրում՝ Ղարաբաղյան հակամարտության իր տեսակետը առաջ մղելու համար․ EADaily-ի անդրադարձը

Ինչպես նորագույն ժամանակների բոլոր հակամարտությունները, Ղարաբաղյան հակամարտությունը եւս ոչ միայն թնդանոթներ են ու տանկեր, այլ նաեւ՝ ուղեղների պայքար։ Հույս ունենալով, որ կարող է հանրային կարծիքն իր կողմը գրավել, Ադրբեջանը ներկայումս ակտիվորեն գնում է բլոգերների եւ հեռուստատեսային «խոսող գլուխների»։ Այս մասին օրերս, ինչպես գրում է Գայազ Վալիդին EADaily-ում, Ուկրաինայում տեղեկություններ են ստացվել։ Մեդիա-փորձագետ Լարիսա Դրոզդովան «NewsOne»-ի եթերում ներկայացրել է որոշ մանրամասներ այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը հավաքագրում տեղեկատվական զորքեր։ «Մենք միջամտում ենք Բելառուսի քաղաքականությանը։

Մենք խցկվում ենք Լեռնային Ղարաբաղյան հակամարտության մեջ եւ ի դեպ, այժմ արդեն պատրաստում են մասնագետներ Ուկրաինայից, որոնց կտանեն Ադրբեջան՝ առաջնագիծ, այն բանի համար, որ նրանք լուսաբանեն իրադարձույթունները Ադրբեջանի տեսանկյունից՝ սեւացնելով Հայաստանը։ Մեր ինչին է պետք դա, ես չեմ հասկանում։ Մենք մեր երկրում ունենք ահռելի խնդիրներ, որոնք ունեն հրատապ լուծման կարիք»,- նկատել է մեդիա-փորձագետը։ Սեփական աղբյուրներին հղում տալով, այս տեղեկատվությունը հաստատել է նաեւ Տատյանա Չուգաենկոն։ «Ադրբեջանի իշխանությունները, մասնավորապես այդ երկրի նախագահի աշխատակազմը, ակտիվորեն փորձում են ներգրավել ուկրաինացի փորձգաետների հակամարտության լուսաբանման համար։ Մասնավորապես՝ Ադրբեջանի դիրքերից խնդիրը ներկայացնելու համար»․- հայտարարել է լրագրողը «112 Украина»-ի եթերում։

«Այս գործի համար բավական լավ գումարներ են հատկացվում՝ մեր /ուկրաինացի/ յուրաքանչյուր փորձագետի համար 5000 դոլար։ Որտեղից գիտեմ ես դա։ Իմ որոշ ծանոթներ արդեն այս ամենին բախվել են։ Նրանց առաջարկել են հավաքագրվել, նրանք մերժել են։ Իսկ ինչ որ մեկը համաձայնել է։ Ինչն է հետաքրքրում։ Հետաքրքրում է եթերները, գրառումները սոցկայքերում, բլոգները եւ այսպես շարունակ։ Հետո նրանց կտանեն Լեռնային Ղարաբաղ եւ այսպես շարունակ»․- ասել է լրագրողը վարձու փորձագետների մասին հատուկ եթերի ժամանակ։ «Առաջանում են մի քանի հարցեր։ Նախ՝ ինչու են Ուկրաինային ներքաշում ուրիշի ռազմական հակամարտության մեջ, երբ մենք արդեն իսկ ունենք մեր ռազմական հակամարտությունը։ Փաստացի արդեն յոթերորդ տարին է շարունակվում է հակամարտությունը Դոնբասում։Երկրորդ, ինձ թվում է, որ սա այնքան էլ հեռանկարային չէ, դառնալ այլ երկրի շահերի ներկայացնողը։ Ինձ թվում է, որ պետք է սեփական երկրի շահերը ներկայացնել»,- եզրակացնում է Տատյանա Չուգաենկոն։