Առաջ մշտադիտարկում էին, հիմա՝ ջատագովություն անում 

Առաջ մշտադիտարկում էին, հիմա՝ ջատագովություն անում 

ԵՄ-ի օժանդակությամբ դեռ հեղափոխությունից առաջ Հայաստանում տրվել էր «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» ծրագրի մեկնարկը։ Ծրագրն այսօր ամփոփվում էր լրագրողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Իրականացնող գործընկերներն են «Բաց հասարակության հիմնադրամներ»-ը կամ Հայաստանում Սորոսի գրասենյակի «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ»-ի հայաստանյան մասնաճյուղը, «Հանրային քաղաքականության ինստիտուտ» և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունները։

«Բաց հասարակության հիմնադրամներ»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը և Դանիել Իոննիսյանը այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի մասնակցությամբ ծրագրի ամփոփման ժամանակ պատմում էին, թե որքան դժվար էր իրենց աշխատել նախկին իշխանությունների հետ և որքան հիմա՝ և՛ դժվար, և՛ հեշտ։ Բանն այն է, որ ըստ «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի ներկայացուցիչների՝ նախորդ տարիներին միայն մոնիտորինգ էին իրականացնում, հիմա՝ և՛ առաջարկում են, և՛ ինչպես այս շրջանակներում շատ ընդունված բառ կա՝ «ջատագովութոյւն» են անում և՛ քննադատում։ Սա Դանիել Իոննիսյանի խոսքով դժվար է՝ այն պատճառով, որ դժվար է որևէ մեկի և՛ աջակցել և քննադատել։

Ավելին, սուրճի ընդմիջմանը տիկին Լարիսա Մինասյանն անդրադառնալով հարցին, թե առաջ կայի՞ն  վերջին շրջանում Սորոսի գրասենյակի մոտ ՎԵՏՕ կազմակերպության կողմից իրականացնում էր բողոքի ակցիաները, ասաց, որ 2006-ից սկսված երբևէ չեն կարողացել ազատ դահլիճներ գտնել՝ քննարկումների համար, ավելին՝ Մարտի մեկի 1-ին տարելիցն անցկացնելու համար վարձակակել էին տարածք, սակայն միջոցառման մեկնարկից մեկ ժամ առաջ իրենց զանգահարել են  և ասել, որ այն չեղարկվում է։ Իսկ,հիմա,« ակցիաներ չէին անում, ցույց տալու համար, որ մենք Ադրբեջան չենք»։ 

Ինչ վերաբերում է ԱԱԾ նախկին պետ Աթրուր Վանեցյանի՝ լրագրողին տված պատասխանին, որ այո, վտանգ տեսնում է Հայաստանում Սորոսի գրասենյակի գործունեության մեջ, մեկնաբանեց․  «Վտանգ» և «Բաց հասարակության հիմնադրամներ»․․․ այդ երկու հասկացությունները մեկտեղել իսկապես անհնար է, որովհետև 22 տարվա մեր բաց ու թափանցիկ գործունեությունը ուղղված է եղել հնարավորինս օժանդակել ՀՀ սահմանադրությամբ ամրագրված իրավունքների պաշտպանությանն ու ջատագովությանը»։ 

Ինչպես նշեցինք, ծրագիրը իրականացվել է նաև ԵՄ օժանդակությամբ։ ԵՄ ներդրումը՝ 400․000 եվրո։ 
ԵՄ -ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, որը իր նախորդի՝ Սվիտալսկու պերճախոսությունը չունի, ոչ էլ զանազան կտրուկ քաղաքական հայտարություններով հանդես գալու վարք է մինչ այժմ ցույց տվել, համեստորեն և մեծ հետաքրքրությամբ լսում էր սորոսականների հաշվետվությունները։ 

Ըստ այդմ՝ քաղաքացիական հասարակութան 25 կազմակերպությունների ներկյացուցիչներ մասնակցել են մշտադիտարկման ու ջատագովության մեթոդաբանության վերաբերյլա 5-օրյա դասընթացների 7 ոլորտներում․ հակախտրականություն, ընտանեկան բռնություն, խոշտանգումից զերծ մնալու իրավունք, արդար դատաքննության իրավունք, որակյալ կրթության իրավունք և այլն։
«Իրազեկ քաղաքացիների միավորում » ՀԿ-ն իրականացրել է մեդիա արշավ՝ ներկայացնելու քաղաքացիական հասարակության մշտադիտարկման և ջատագովության գործողությունները և բարձրացնելու հանրային իրազեկությունը։ Պատրաստել է 8 մուլտիմեդիա և 86 տեքստային նյութեր, որոնք լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում՝ ունենալով ընդհանուր 467,000 դիտում։