Փոխոստիկանապետներ կազատվեն․պատճառը կոռուպցիոն գործա՞րքն է

Փոխոստիկանապետներ կազատվեն․պատճառը կոռուպցիոն գործա՞րքն է

Մեր տեղեկությունների համաձայն՝ մոտ օրերս աշխատանքից ազատվելու են ՀՀ երկու փոխոստիկանապետերը՝ Հայկ Մհրյանն ու Տիգրան Եսայանը: Մոտ մեկ ամիս առաջ մենք տեղեկություն հրապարակեցինք, որ Ոստիկանությունում կոռուպցիոն գործարք է բացահայտվել։

Ըստ այդ տեղեկության՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը և իր երկու տեղակալները՝ Արթուր Մարտիրոսյանն ու Հայկ Մհրյանը, 30 միլիոն դրամ են դուրս գրել ոստիկանության գաղտնի ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար, սակայն այդ գումարը համապատասխան մարդկանց չի հասել։ Հետագայում սրա հետ կապված ծառայողական քննություն սկսվեց ոստիկանությունում։

Հիշեցնենք, որ Հայկ Մհրյանը իշխանափոխությունից հետո եղել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը, ապա կարճ ժամանակ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը, որից հետո նշանակվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնում: Տիգրան Եսայանը եւ Հակ Մհրյանը նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի ընկերներն են եւ այդ ճանապարհով են պաշտոններին նշանակվել։