Առողջ ապրելակերպի հինգ ցուցիչ․ որոնք են դրանք

Առողջ ապրելակերպի հինգ ցուցիչ․ որոնք են դրանք

Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը հրապարակել է մաթեմատիկական հաշվարկների միջոցով այն հինգ ցուցիչները, որոնք խոսում են առողջ ապրելակերպի մասին, ներառյալ նաեւ ծխելուց հրաժարվելն ու բավարար քանակությամբ պտուղ-բանջարեղենի ու կանաչեղենի օգտագործումը։

Ռուսաստանցի մասնագետ Օքսանա Դրապկինան կարծում է, որ ծխելուց հրաժարվելն ու բավարար քանակությամբ բուսական սննդի օգտագործումը այդ հինգ ցուցիչներից են հանդիսանում։ТАСС-ի փոխանցման համաձայն, այդ հինգ ցուցիչների մեջ մտնում են՝ ծխելուց հրաժարվելը, ճիշտ սննդակարգը, աղի չարաշահումից հրաժարվելը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը եւ մարզումները, ինչպես նաեւ ալկոհոլային խմիչքների օգտագործման հանդեպ խիստ հսկողությունը։