Միայն Թրամփ-Պուտին հանդիպմամբ հնարավոր կլինի հասնել խաղաղության

Ուկրաինայում խաղաղության գործընթացը կսկսվի միայն այն բանից հետո, երբ հանդիպեն ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Ես չգիտեմ, թե դա երբ տեղի կունենա, սակայն այս պահին այն միակ հնարավորությունն է։ Մենք ամիսների աշխատանքի արդյունքում հասկացանք, որ ոչինչ տեղի չի ունենալ քանի դեռ նախագահ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը չեն նստի բանակցային սեղանի շուրջ եւ ամեն ինչ դնի սեղանին»,- Fox News-ի եթերում հայտարարել է Ռուբիոն, անդրադառնալով ռուս-ուկրաինական՝ Ստամբուլում նախօրեին տեղի ունեցած բանակցություններին։
Կարծիքներ