Կարկուտն ու սելավը սրբել են ողջ բերքը (Լուսանկարներ)

Կարկուտն ու սելավը սրբել են  ողջ բերքը (Լուսանկարներ)

Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում սեպտեմբերի 7-ին կարկուտ և հորդառատ անձրեւներ են տեղացել, որոնք սելավի տեսքով լցվել են Անտառաշատ համայնքի հողատարածքները եւ այգիները:

Սյունիքի մարզի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը լուսանկարներ է հրապարակել, որտեղ երեւում է վնասների չափը: