Ի՞նչ ցուցմունք տվեց Միրզոյանը դատարանում

Ի՞նչ ցուցմունք տվեց Միրզոյանը դատարանում

«Արարատ Միրզոյանը, որ ծեծի օրը մահամերձ վիճակում է եղել, դատարանում ասաց, թե ճանաչում է Թորգոմ Ասատրյանին, նա է իրեն հարվածել, դիմագծերից է հիշել»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալի պաշտպան Արա Զաքարյանը: Հիշեցնենք, որ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում է: Միրզոյանը հարցաքննվում է՝ իրեն ծեծի ենթարկելու գործով: 
Մեղադրյալը եվրոպայի չեմպիոն Թորգոմ Ասատրյանն է: Թորգոմի հայրը պնդում է՝ իր որդին Միրզոյանին չի հարվածել: 10 վկա է հարցաքննվել, ոչ մեկ Թորգոմի ենթադրյալ հանցանքի մասին վկայություն չի տվել: 

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ հայտարարության ստորագրման գիշերը մի խումբ քաղաքացիներ մայրաքաղաքում հարձակվել էին այն ժամանակ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Միրզոյանի վրա, ծեծել նրան։ Իրավապահները շուրջ 4 տարի է քննում են գործը: 

Մինչև Միրզոյանի հարցաքննությունը դատական նիստերը դռնբաց էին, այսօրվա նիստին հանրային մեղադրողը միջնորդեց նիստը դռնփակ անցկացնել: Նախագահող դատավոր Ժորա Չիչոյանը բավարարեց միջնորդությունը: