Ուկրաինայի ողջ տարածքում հայտարարվել է օդային տագնապ 

Ուկրաինայի ողջ տարածքում հայտարարվել է օդային տագնապ 

Ուկրաինայի ողջ տարածքում հայտարարվել է օդային տագնապ։ Այս մասին հայտնում է «Ստրանա» պարբերականը։ Ռուսական ԶՈՒ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի քանի քաղաքների, այդ թվում նաեւ՝ Կիեւին։ Կիեւի քաղաքային վարչակազմը հորդորել է քաղաքացիներին թաքնվել ռմբապաստարաններում։ Թիրախում են եղել քաղաքի ձախափնյա հատվածի էներգետիկ ենթակառուցվածքները։

Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նշել է, որ պայթյունները որոտացել են Դեսնյանսկի շրջանում։ Դեպքի վայրում են արտակարգ ծառայությունների հաշվարկները։