Թոմ Հենքսը կարանտինից հետո վերադարձել է ԱՄՆ

Թոմ Հենքսը կարանտինից հետո վերադարձել է ԱՄՆ

Ավստրալիայում կորոնավիրուսային կարանտինն անցնելուց հետո, Թոմ Հենքսն ու Ռիտա Վիլսոնը վերադարձել են ԱՄՆ։ Այս մասին հայտնում է «Московский комсомолец»-ը։

Հիշեցնենք, որ աստղային այս զույգի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, եւ նրանք երկու շաբաթ անցկացրել էին կարանտինում՝ Ավստրալիայում։ Լոս-Անջելես նրանք ժամանել են մասնավոր օդանավով։ Նրանք այժմ կարանտին են անցնելու նաեւ Կալիֆորնիայում։