Ավստրալիան մտադիր է դառնալ ՄԱԿ-ի ԱԽ անդամ

Ավստրալիան ձգտում է տեղ ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ 2029-2030 թվականների ընթացքում, հայտարարել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը։
Նախարարի խոսքով՝ «միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը» Կանբերայի հավատարմությունն է պատճառը, որ Ավստրալիան ձգտում է տեղ ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում 2029-2030 թվականների համար», փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եվ նույն պատճառով, մենք ջատագովում ենք բարեփոխել այս կազմակերպությունը՝ ավելի մեծ ներկայացվածություն ապահովելու Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Ասիայի երկրների համար, ինչպես նաև Հնդկաստանի և Ճապոնիայի մշտական անդամակցության համար», - ասել է նա:
Կարծիքներ