Հազացել է օդանավում եւ կորոնավիրուսով վարակել տասնյակ ուղեւորների

Հազացել է օդանավում եւ կորոնավիրուսով վարակել տասնյակ ուղեւորների

Vietnam Airlines ավիաընկերության ուղեւորներից մեկը՝ Լոնդոն-Վիետնամ թռիքչի ժամանակ, հազացել է օդանավում եւ կորոնավիրուսով վարակել տասնյակ ուղեւորների։ Այս մասին գրում է New York Post պարբերականը։ Ըստ պարբերականի հաղորդման, քսանյոթամյա վիետնամցի ուղեւորուհին գանգատվել է, որ կոկորդում ցավ ունի եւ հազ է ունեցել թռիչքից առաջ, իսկ չորս օր անց նրա մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Մասնագետները գտել են այդ թռիչքի բոլոր ուղեւորներին։

Պարզվել է՝ նա վարակել է տասնչորս ուղեւորի եւ անձնակազմի մեկ անդամի։ Օդանավում եղել է ընդհանուր առմամբ 217 ուղեւոր, ընդ որում, տուրիստներին չեն պարտադրել դիմակ հագնել թռիչքի ժամանակ։