Իրանի նահանգում սուգ է հայտարարվել

Իրանի նահանգում սուգ է հայտարարվել

Իրանի հարավում գտնվող Խորմոզղան նահանգի նահանգապետ Մոհամմադ Աշուրին նահանգի տարածքում հայտարարել է եռօրյա սուգ այն բանից հետո, երբ Բենդեր-Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայիի նավահանգստում տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով զոհվել էր տասնութ մարդ՝ մարմնական տարբեր ծանրության վնասվածքներ ստացել ավելի քան 800 մարդ։ Այս մասին հայտնում է IRIB-ը։ Հիշեցնենք, որ նախօրեին հզոր պայթյուն էր որոտացել Բենդեր-Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայիի նավահանգստում։ Պաշտոնական վարկածի համաձայն, պայթել էր քիմիկատների պահեստը։ Պայթյունի հստակ պատճառները դեռ հայտնի չեն։ Մամուլում, սակայն լուրեր են շրջանառվում, որ պայթյուն է որոտացել վառելիքի ռեզերվուարներից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով։