Ելենա Վյալբեն՝ ռուս դահուկորդների նվաճումների մասին

Ելենա Վյալբեն՝ ռուս դահուկորդների նվաճումների մասին

Ռուսաստանի դահուկավազքի ֆեդերացիայի ղեկավար Ելենա Վյալբեն խոսել է դահուկավազքի աշխարհի առաջնությունում ռուս մարզիկների ունեցած հաջողությունների մասին։ Հիշեցնենք, որ առաջնությունն ընթանում է Չեխիայի Նովե-Մեստոյում։

15 կմ հեռավորության դահուկավազքում ռուս մարզիկ Ալեքսանդր Բուլշունովը նվաճել է ոսկի, իսկ ավելի վաղ՝ Նատալյա Ներպյաեւան 10 կմ հեռավորությունում գրավել է երկրորդ տեղը։ Վյալբեն «РИА Новости»-ի հետ զրույցում ասել է, որ ընդհանուր առմամբ գոհ է տղամարդկանց մրցելույթներից, ինչը չի կարելի ասել կին մարզիկների ելույթներից, որոնք հեռու են իդեալական լինելուց։