Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգելու մասին

Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգելու մասին

Կառավարությունում որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգելու մասին։ Այս մասին պարետատան նիստից հետո վերջին շրջանի համար հազվադեպ դարձած ճեպազրույցին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ  Տիգրան Ավինյանը։
«Չնայած ևս մեկ ամսով երկարաձգելու որոշմանը, փոփոխություններ են լինելու նաև արտակարգ դրության ռեժիմում սահմանված արգելքների հետ կապված։ Մասնավորապես՝ վեանայվելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հնարավորությունների հարցը, ապրանքների արտահանման որոշակի սահմանափակումները։ Ինչպես նաև՝ հանրահավաքներ անցկացնելու, միջոառումներ անցկացնելու հարցերը»,-ասաց Ավինյանը։ Նրա խոսքով՝ այս բարելավվող միտումների պահպանման դեպքում հնարավորություն կտրվի վերականգնել սահմանափակումների հիմնական մասը։

Տիգրան Ավինյանը նշեց, որ սա կլինի երևի թե արտակարգ դրության վերջին երկարաձգումը։

Պարետ Ավինյանը հայտարարեց նաև, որ շուտով իրենց որոշումների մասին կհայտնեն արտագնա աշխատանքով հետաքրքված քաղաքացիներն։