Կարպինը կարող է նոր ակումբ գլխավորել

Կարպինը կարող է նոր ակումբ գլխավորել

Ինչպես գրում են ռուսական մարզական լրատվամիջոցները, «Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը կարող է աշխատանքի անցնել Մոսկվայի ԲԿՄԱ-ում։ Ըստ տարբեր հրապարակումների՝  52-ամյա մասնագետը բանակայինների գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդներից մեկն է։

Կարպինը դեռ առաջարկ չի ստացել մայրաքաղաքային ակումբից, բայց տեղյակ է իր անվան շուրջ շրջանառվող խոսակցություններից, նորմալ է ընդունում դրանք։

Մարզիչը,հիշեցնենք, աշխատում է «Ռոստովում» 2017-ի դեկտեմբերից: Նրա պայմանագիրը  գործում է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը: