ՆԱՏՕ-ի ներսում կարող է պատերազմ սկսվել 

ՆԱՏՕ-ի ներսում կարող է պատերազմ սկսվել 

Գերմանական Die Welt պարբերականը գրում է, որ ՆԱՏՕ-ի ներսում հասունանում է պատերազմ Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ։ Պարբերականը նշում է, որ Թուրքիան եւ Հունաստանը որպես Հյուսիս-Ատլանտյան դաշինքի անդամներ, ֆորմալ առումով հանդիսանում են դաշնակիցներ, սակայն այդ երկրները մեկ անգամ չէ, որ հայտնվել են պատերազմի շեմին։

Այդպես եղել է թե ութսունականներին, թե իննսունականներին, երբ համարյա Անկարան ու Աթենքը սկսելիս են եղել ռազմական հակամարգություն։ Նման իրավիճակ է եղել նաեւ օգոստոսի վերջին, երբ Աթենքը Ս-300 համակարգերից հրթիռ է արձակել թուրքական ինքնաթիռների ուղղությամբ, երբ վերջիններս հետախուզական թռիչքներ են իրականացրել։ Վերլուծաբանները կարծում են, որ եթե այդ պատերազմը լինի, ապա մեղավոր կլինի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։