Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցն ընտրվել են ԲԴԽ անդամներ

Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցն ընտրվել են ԲԴԽ անդամներ

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում գաղտնի քվեարկությամբ պատգամավորների 67 կողմ ձայնով Բարձրագույն դատական խորհրդի անդամներ են ընտրվել Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցը: Նրանց թեկնածություններն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

ԲԴԽ նորընտիր անդամները երդվել են ԱԺ ամբիոնից եւ ստորագրելով երդման տեքստը՝ ստանձնել պաշտոնը: