«Ռուսական տունը» փակեցին, անցան Ալիևի նախկին նախարարների «լրտեսական ցանցին»

«Ռուսական տունը» փակեցին, անցան Ալիևի նախկին նախարարների «լրտեսական ցանցին»

Բաքվի «Ռուսական տունը» փակելու սկանդալային որոշումից հետո հարևան երկրում անցել են դավադրության տեսությանը և այսպես կոչված Ռուսաստանին ծառայող «հինգերրորդ շարասյան» բացահայտմանը: Ադրբեջանում բացահայտվել է Մոսկվայի շահերը ներկայացնող խումբ: Այդ մասին պնդում է Qafqazinfo-ն և մանրամասնում, որ հիշյալ կառույցն, իբր, ղեկավարել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը, որը հայտնի է որպես «գորշ կարդինալ»։ 

Խմբի կազմում են նաև նախկին նախարարներ Աբուլֆազ Գարաևը, Ազադ Ռահիմովը և Էլմար Մամեդյարովը։ Բացի այդ, խմբի նիստերին ժամանակ առ ժամանակ ներկա է եղել Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մախմուդովը։