Լեւոն Երանոսյանը խնդրել-աղերսել է թույլատրեն մեկնի ճակատ՝ մերժել են

Լեւոն Երանոսյանը խնդրել-աղերսել է թույլատրեն մեկնի ճակատ՝ մերժել են

Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը մասնակցել է արցախյան պատերազմին, ժամանակին եղել է նաև 1-ին, ապա նաև 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը։ Նա ինչպես ինքն է ասում՝ գիտի Արցախի ամեն մի ծառն ու թուփը, ուստի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում գնացել է Արցախ, որ առաջարկի իր օգնությունը։ Սակայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մերժել է նրան։

«Սեպտեմբերի 27-ին ես դիմել եմ գլխավոր շտաբ, որ որպես զորամիավորման հրամանատար, իմ լուման ներդնեի։ Ուրեմն ձախ թևում մենք ենք 90-ականներին ազատագրել Թալիշը, Մատաղիսը, աջ թևում էլ եղել եմ բանակային կորպուսի հրամանատար, լիարժեք տիրապետում եմ Ջաբրաիլից, Հորադիզից մինչև Խնձորեսկ, ծառ առ ծառ, թուփ առ թուփ՝ բոլոր տարածքներին։ Ու ինձ գլխավոր շտաբից պատասխանեցին, որ կասեն։ Էդպես էլ դրական պատասխան չստացա։

Ամսի 4-ին մեկնեցի Ղարաբաղ, իրավիճակը բարդ էր, ու ես հասկանում էին ամեն ինչ, անկառավարելի էր։ Հարց եմ բարձրացրել էնտեղ՝ գոնե թույլ տվեք, որ գնանք որպես հրամանատարի օգնական ծառայենք, պատասխանը եղավ՝ ոչ։ 3 օր մնալուց հետո վերադարձա Հայաստան, նորից դիմեցի գլխավոր շտաբ, նորից պատասխան չեղավ։ Էսօրվա գխավոր շտաբի 80 տոկոսը՝ պետի գլխավորությամբ, ինձ հետ ծառայել են, եղել են իմ ենթակաները։ Ուզում էի լինել իրենց մոտ, մի բանով օգտակար լինեի։ Պատասխան չեղավ։ Բայց տունը մնալով էլ չէի կարողանում, մտածեցի՝ նորից գնամ Ղարաբաղ»,-  պատմեց պարոն Երանոսյանը։

Սկանդալային հարցազրույցը կարդացեք «Հրապարակի» վաղվա համարում։