Նման բան կարելի է ստանալ օրինակ Համալիրի այգում. Արսեն Ջուլֆալակյան

Նման բան կարելի է ստանալ օրինակ Համալիրի այգում. Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նյու Յորքի հայտնի Central Park-ն է։ 
Ի՞նչ է տալիս այն մեգապոլիսում գտնվողներին,բացի հիասքանչ բնությունից և այդ բնության տված բարիքներից(թթվածին, ջերմաստիճանի կարգավորում,սաղարթ, էսթետիկ գեղեցկություն և այլն...):
Անդրադառնամ հիմնականում մասսայական սպորտին...
Այգում կարելի է զբաղվել
1. վազքով
2. հեծանվասպորտով
3. թենիս
4. թիավարություն
5. յոգայի և stretching-ի համար նախատեսված գոտիներ
6. գեղասահք(սեզոնային)
7. բեյսբոլ
8. ֆուտբոլ
9. ծովափնյա վալեյբոլ
10. բասկետբոլ
11. մանկական խաղահրապարակ-մարզասարքեր
Եվ այդ ամենի համար ստեղծված են գերազանց պայմաններ, մեկը մյուսին չեն խանգարում (չնայած մարզվողների ահռելի քանակին) և որ ամենակարևորն է՝ անվճար
Այգու այլ առավելություններից 
. Metropolitan museum of art- հրաշք թանգարանը
. մշակութային կենտրոն
. ընդամենը 1 ռեստորան է և 2-3 թեթև սնվելու կետ ( առանց երգ,պար,երաժշտության...)
. կան բազմաթիվ թեմատիկ փոքր այգիներ էդ հսկա այգու մեջ
. մշակութային արժեք հանդիսացող, հետաքրքիր արձաններ 
. կենդանաբանական այգի
.արհեստական լճեր
Ու ոչինչ, որ քառակուսի մետրը հողի սկսվում է 10.000$-ից և դժվար թե մեկի մտքով անցած չլիներ մի քանի միլիարդ $-ով էդ ամբողջն առներ(3.41 km2), բնակելի/բիզնես թաղամաս սարքեր բայց չէ, ներդրումների համար ճիշտ տեղեր կան... 

հ.գ.1 եթե մեկն ուզի իր անունը,կամ այլ մաղթանք գրի այգու հարյուրավոր նստարաններից մեկի վրա, 10.000$-ով կարող է դա անել։ Գումարը կգնա այգու պահպանման ֆոնդ

հ.գ.2 առանց մեծ դժվարության և որ ամենակարևորն է՝ առանց բնությանը վնասելու, նման բան կարելի է ստանալ օրինակ Համալիրի այգում(իհարկե, դժվար թե Մետրոպոլիտենի թանգարանով)։ Անհրաժեշտ է ուղղակի մեծ ցանկություն և իհարկե, դրա կարևորության գիտակցում։ Վստահ եմ, այդ դեպքում գումար կգտնվի նման մասշտաբային ծրագիր իրականացնելու համար,ինչից կշահեն բոլորը։

հ.գ.3 տարեկան այգին ունենում է շուրջ 38մլն այցելու»։