Թրամփին անվանել են փնթի, ով պառակտում է սերմանում

Թրամփին անվանել են փնթի, ով պառակտում է սերմանում

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենի նախընտրական շտաբից գործող նախագահին մեղադրել են եսասիրության, հասարակությունը պառակտելու ձգտումների մեջ։ Նշենք, որ Բայդենը համարվում է գործող նախագահի հիմնական մրցակիցը այս տարվա նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։ Այս մասին հայտարարությունն արել է Բայդենի շտաբի ներկայացուցիչ Էնդրյու Բեյթսն իր թվիթերյան էջում հրապարակած գրառումով։

«Ողջ երկիրը թանկ գին է վճարում պառակտում սերմանոց փնթի նախագահի պատճառով, ում սեփական շահից այն կողմ ոչինչ չի անհանգստացնում՝ ոչ հիվանդները, ոչ գործազուրկները, ոչ սահմանադրությունը, ոչ մեր զինվորականներին սպառնացող վտանգները»,- գրված է Բեյթսի գրառման մեջ։ Նա նաեւ նշել է, որ ի տարբերություն Թրամփի, Բայդենը փորձում է միավորել ամերիկացիներին։