Շուրջ 1500 մարդ հայտնվել է «կարմիր գոտում»

Շուրջ 1500 մարդ հայտնվել է «կարմիր գոտում»

Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բալայանը այսօր տեղի ունեցեծ մամուլի ասուլիսի ընթացքում, բերելով վիճակագրական տվյալներ, ասաց, որ հայ ծրագրավորաղների ստեղծած COVID19- Armenia ծրագրի թեստերի արդյունքում մոտ 1500 քաղաքացի հայտնվել է, այսպես կոչված «կարմիր գոտում»

«Կարճ հաղորդագրության միջոցով, երբ տեղեկությունը հավաքագրվում է առողջության մասին , այն քաղաքացիները, որոնց մոտ որ ախտորոշվում է հնարավոր վարակի կասկած , այդ տեղեկատվությունը փոխանցվում է մեր պարետատանը գործող մեր այլ ստորաբաժանմանը, որոնք առողջապահության նախարարության աշխատակիցներն են ։ Այդ աշխատակիցները զանգում են պյամանականորեն ասած «կարմիր գոտում» հայտնված մարդկանց և հարցազրույցի միջոցով պարզում՝ արդյոք դա իրական է, թե մարդը պատահականորեն փորձել է բոլոր ախտանիշները ցույց տալ։ Եթե ի հայտ է գալիս, որ իրոք տվյալ անձի մոտ առկա են ախտանիշներ, ապա այդ տվյալները նույնպես փոխանցվում է առողջապահության նախարարություն՝ թեստավորում իրականացնելու համար ։ Առողջապահության նախարարության նույն խումբ աշխատակիցների մոտ հավաքագրվում է նաև հավելվածի միջոցով թեստավորված անձանց դրական արդյունք տված տվյալները, որոնց այդ աշխատակիցները նույնպես զանգում են ։ Հավելվածը, որը ստեղծվել է հայ ծրագրարվորողների կողմից և կոչվում է «COVID19- Armenia», ունեցել է շուրջ 40 հազար բեռնում, որի շրջանակներում 240  հազար անգամ թեստ են իրականացրել, դա նշանակում է, որ մի մարդը մի քանի անգամ այդ թեստը կատարել է, մոտ 1500 մարդ հայտնվել է « կարմիր գոտում», հարցազրույցի միջոցով առանձնացվել են 31-ը, որից թեստավորվել են 12-ը , որից 4-ի մոտ եղել է դրական արդյունք»,- ասաց Բալայանը։