Մարկո Ռուբիոն հերքում է՝ սանկցիաների չեղարկման հարց չի քննարկվել 

Մարկո Ռուբիոն հերքում է՝ սանկցիաների չեղարկման հարց չի քննարկվել 

ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ Սպիտակ տանը քննարկել են Ռուսաստանին պատկանող «Հյուսիսային հոսք 2» գազամուղի հանդեպ սահմանված սանկցիան չեղարկելու մասին հարցը։ «Դա միանշանակ կեղծ լուր է։ Լրագրողական անփութություն»,- գրել է Պետքարտուղար Ռուբիոն իր սոցկայքի էջում։

Հիշեցնենք, որ Politico պարբերականն էր Սպիտակ տան իր անանուն աղբյուրներին հղում տալով գրել, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր կողմնակիցներից Սթիվ Վիթքոֆը որոշում է կայացրել Ռուսաստանի շահերի լոբբինգով զբաղվել՝ ի շահ երկկողմ հարաբերությունների նորմալացման։