ՌԴ-ի հետ հաշտվելու համար Թբիլիսին ակնկալում է ԵՄ աջակցությունը

ՌԴ-ի հետ հաշտվելու համար Թբիլիսին ակնկալում է ԵՄ աջակցությունը

Բրյուսել կատարած այցի ընթացքում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետի վարչակազմը։ 

Նշվել է, որ կողմերը քննարկել են ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը և այդ ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Վրաստանի քաղաքական իրավիճակը։ Կառավարության ղեկավարը նշել է, որ Վրաստանի կառավարությունն արդեն հրավեր է ուղարկել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության համար, որը կանցկացնի ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ։

Կոբախիձեն ընդգծել է նաև վրաց-ռուսական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ԵՄ-ի ավելի ակտիվ դերակատարման անհրաժեշտությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում «ուշադրություն է դարձվել տարածաշրջանում և աշխարհում անվտանգությանն ու մարտահրավերներին»։