Նյու-Յորքում մետրոյի գնացքը դուրս է եկել ռելսերից

Նյու-Յորքում մետրոյի գնացքը դուրս է եկել ռելսերից

Նյու-Յորքում մետրոյի գնացքը դուրս է եկել ռելսերից այն բանից հետո, երբ անցել է նետված ինչ որ առարկայի վրայով։ Այս մասին հայտնում է abc-ն։ Դեպքը տեղի է ունեցել Մանհեթենում՝ Չելսիի շրջանում։ Գնացքից տարհանվել է 135 մարդ։ Ձերբակալվել է նաեւ այն անձը, որը նետել է այդ առարկան, որի վրայով անցել է գնացքը եւ դուրս եկել ռելսերից։ Հայտնի է, որ վերջինս երեսուն տարեկան թափառաշրջիկ է։