Թուրքական լիրան պատմության վատթարագույն գնանկումն է ունեցել

Թուրքական լիրան պատմության վատթարագույն գնանկումն է ունեցել

Թուրքական լիրան իր պատմության վատթարագույն գնանկումն է ունեցել՝ դոլարի հետ փոխարժեքում 1 դոլարի դիմաց արձանագրելով 8,1560 լիրա փոխարժեք։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Բորսաներում սակարկությունների մեկնարկին փոխարժեքը եղել է մեկ դոլարի դիմաց 8,0900 լիրա։ Rabobank-ի զարգացող երկրների արժութային ավագ մասնագետ Պետր Մատիսի կարծիքով փլուզվող լիրան ցույց է տալիս, որ հանգչում են վերջին հույսերը, որ թուրքական տնտեսությունը համավարակից հետո կարող է վերականգնվել, ինչը նշանակում է, որ կարող է սկսվել մասշտաբային ճգնաժամ։ Այս մասին գրում է RealTribune-ը։ Մասնագետը հայտարարել է, որ հարկավոր են արագ միջոցառումներ՝ լիրայի փոխարժեքի կայունացման եւ իրական տնտեսության՝ սղաճի մասով հետագա վնասները կանգնեցնելու համար, որպեսզի գոնե պահպանվի այն, ինչ մնացել է Թուրքիայի իմիջից, որպես ներդրումների համար գրավիչ երկիր։ Հրապարակման մեջ նշվում է, որ ներդրողներին անհանգստացնում է նաեւ աշխարհաքաղաքական հակասությունների շարքը, որում ներքաշված է Թուրքիան, ինչպիսիք են թուրք-ֆրանսիական հարաբերությունների վատթարացումը, թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը եւ այլն։ Արիֆ Ասալիօղլուն էլ «МК-Турция»-ի էջերում գրում է, որ Թուրքիայի քաղաքականությունը դեռ երբեք այսքան թշվառ չի եղել ու այսքան «ցնցոտիավոր»։