Իլոն Մասկը առաջարկել է տաքացնել Մարսը՝ հսկայական հայելիների օգնությամբ

Իլոն Մասկը առաջարկել է տաքացնել Մարսը՝ հսկայական հայելիների օգնությամբ

Մարս մոլորակի վրա եղած պայմանների ձեւափոխության գաղափարը, որպեսզի այն լինի պիտանի մարդու ապրելու համար, մարդկանց մտքերը զբաղեցնում է դեռ վաղուց։ Բոլորովին վերջերս էլ միլիարդատեր Իլոն Մասկն իր թվիթերյան միկոբլոգում գրել է, որ պետք է Կարմիր մոլորակի վրա իրականացնել բազմաթիվ միջուկային պայթյուններ, որպեսզի դա առաջացնի կլիմայական ռեակցիա, միլիարդավոր տոննաների հասնող սառույցները հալվեն եւ կհայտնի ածխաթթու գազ։ Մի քանի օր անց, սակայն Մասկը խմբագրել է ինքն իրեն եւ հերթական թվիթերյան գրառման մեջ ասել, որ պետք է ոչ թե ռմբահարել Մարսը, այլ պարզապես տաքացնել հազարավոր արեւային անդրադարձիչների օգնությամբ, որոնք ամրացված կլինեն արբանյակներին։ Այդ ժամանակ մոլորակը ավելի տաք կլինի եւ կրկին կհայտնվի ածխաթթու գազ։ Մասկը ի դեպ, այս թվիթին էլ չի անդրադարձել։