Հաստատ էս ծառի տերը վերեւներում դեպուտատի բարեկամ է կամ մի բան կա. Նիկոլ Փաշինյանը կատակեց

Հաստատ էս ծառի տերը վերեւներում դեպուտատի բարեկամ է կամ մի բան կա. Նիկոլ Փաշինյանը կատակեց

Այ ժողովուրդ ջան, ծառը բերքից համարյա կոտրվում է, դուք ասում եք՝ բերք չկա:  Այս մասին այսօր Արարատի մարզի Վերին Դվին համայնք այցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գյուղացիների հետ զրույցի ընթացքում։

Գյուղացիները նշեցին, որ ցրտահարություն է  եղել, վարչապետը արձագանքեց. «Ի՞նչ ցրտահարություն, էս տարի ցրտահարություն ա եղե՞լ: Ժողովուրդ ջան, հո տե՞նց չի: Ո՞նց է լինում, որ ստեղ բերք կա, էնտեղ չկա.. չի չէ՞ սարքվել, ցոգոլն իսկական է: Դե հիմա բացատրեք, թե ոնց է, որ էս ծառի վրա բերք կա, 4 ծառ էն կողմ՝ չկա....Հա, ես գիտեմ պատասխանը, հաստատ էս ծառի տերը վերեւներում ծանոթ ունի, կամ դեպուտատի բարեկամ է կամ մի բան կա»։