Պուտինն ու Շոլցը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Տեղեկությունը տարածել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ Պուտինն ու Շոլցը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր ասպեկտներ։
Ռուսաստանի առաջնորդը գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է հատուկ ռազմական գործողության անցկացման հարցում Մոսկվայի սկզբունքային մոտեցումը։
«Պուտինի և Շոլցի միջև հեռախոսազրույցի ընթացքում ուշադրություն է հրավիրվել Արևմուտքի կործանարար գծի վրա, որը զենք է մատակարարում Կիևին և մարզում է նրա զինվորականներին», - ասվում է Կրեմլի մամուլի ծառայությունում:
Կարծիքներ