Հայտնի են Ռուսաստանում տեղի ունեցած Պետդումայի արդյունքները․ թարմացված

Հայտնի են Ռուսաստանում տեղի ունեցած Պետդումայի արդյունքները․ թարմացված

Քվեաթերթիկների 99 տոկոսի մշակման արդյունքների համաձայն, Ռուսաստանում տեղի ունեցած Պետդումայի ընտրություններում 49,82 տոկոս հավաքել է իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը։ Երկրորդ տեղում Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունն է 19 տոկոս քվեով։ Երրորդ տեղում Ռուսաստանի Լիբերալ-Դեոմկրատների կուսակցությունն է 7,49 տոկոս քվեով։ «Արդար Ռուսաստան-Հանուն ճշմարտության» կուսակցությունը հավաքել է 7,42 տոկոս, իսկ ահա նորահայտ «Նոր մարդիկ» կուսակցությունը հավաքել է 5,35 տոկոս։ Բացի այդ, «եդինոռոսները» պահպանում են առաջատարների դիրքերը 199 միամանդատ տարածքներում։ Ինը շրջաններում կոմունիստները կարողացել են առաջ անցնել, «Արդար Ռուսաստան կուսակցությունը՝ ութում։ ԼԴ կուսակցությունից, «Ռոդինա» կուսակցությունից, «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունից եւ «Աճի կուսակցությունից» Դումա ներկայացուցիչներ անցնում են միամանդատ շրջաններից։ Ինքնաառաջադրվողների մեջ առաջատար են հինգ թեկնածուներ։ Պետդուման ընտրվում է հինգ տարի ժամկետով, խառը ընտրակարգով՝ 225 պատգամավոր ըստ կուսակցությունների ցուցակների եւ 225 պատգամավոր ըստ միամանդատ ընտրատարածքների։