Ընդդիմությունը ասում է` գնում ենք ընտրությունների ու կրենք

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«
Ընդդիմությունը ասում է․
- Գնում ենք ընտրությունների ու կրենք,
Ասում են․
- Բայց մի անգամ՝ 2021թ․-ին, գնացիք ու չկրեցիք, հիմա ի՞նչ է փոխվել,
Ասում է․
-Ոչինչ էլ չի փոխվել, բայց կրելու ենք,
Ասում են․
- Ինչո՞ւ եք համոզված, որ կրելու եք,
Ասում է․
- Որովհետեւ տենց ա,
Ասում են․
-Իսկ կարո՞ղ է մի անգամ էլ իմպիչմենտով փորձեք հաղթել,
Ասում է․
-Չէ՛,
Ասում են․
-Իսկ ինչո՞ւ,
Ասում է․
-Որովհետեւ տենց ա,
Ասում են․
- Բայց որ իմպիչմենով չհաղթեցիք, կարող եք 6 ամսից էլի փորձել, իսկ եթե ընտրություններով չկրեցիք, կարող եք փորձել մեկ էլ 30 ամսից, միգուցե փորձե՞ք,
-Չէ,
-Ինչո՞ւ
-Արդեն սկսում ես վարկաբակել, տենց ա ու վերջ»։
Կարծիքներ