Արսեն Դավթյանը ցուցմունք չի տվել. նա հրաժարվում է հարցերին պատասխանելուց (տեսանյութ)

Արսեն Դավթյանը ցուցմունք  չի տվել. նա հրաժարվում է հարցերին պատասխանելուց (տեսանյութ)

Առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող առողջապահության նախկին նախարար Արսեն Դավթյանի գործով այսօր առաջին դատական նիստն է։

Նիստի մեկնարկից առաջ լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի, նա պատաախանեց՝ չի մեկնաբանում։

Մեր հարցին՝ ցուցմունք տվե՞լ է, ասաց, որ ոչ։

Այլ հարցերի եւս չպատասխանեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Ա. Մաթևոսյանի) բավարարել էր «Ղազարյան ընդ Փարթնըրս» գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի և Երեմ Դավթյանի՝ ՀՀ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15.000.000 ՀՀ դրամը: