Անկարան հերքում է՝ առողջարաններում կորոնաթվերի աճ չկա

Անկարան հերքում է՝ առողջարաններում կորոնաթվերի աճ չկա

Թուրքիայի Առողջապահության նախարարությունը հերքել է լուրերն այն մասին, որ թուրքական առողջարաններում նկատվում է կորոնավիրուսով վարակվածների թվի աճ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ «Խոսակցությունները այն մասին, որ Թուրքիայի ռեգիոններում գտնվող առողջարաններում կորոնավիրուսի վարակման թվերի աճ է նկատվում, չի համապատասխանում իրականությանը։ Նոր վարակակիրների աճ նկատվել է միայն Անկարայում, Դիարբեքիրում, Զազիանթափում, Քոնիայում եւ Ստամբվուլում»,- պարզաբանել են թուրքական առողջապահական գերատեսչությունից։