Մեղուներն ունեն «կոլեկտիվ բանականության» գեն․ գիտնականներ
Գերմանացի գիտնականները պարզել են, որ մեղուները ժառանգաբար կարողանում են տեղեկություններ փոխանցել, որով առանձնյակները կարողանում են արագորեն ինտեգրվել փեթակի կյանքին եւ մասնիկ դառնալ վերջինիս կոլեկտիվ ֆունկցիոնալությանը։ Սա, ըստ մասնագետների, նշանակում է, որ մեղուների մոտ առկա է կոլեկտիվ բանականության գեն։ Այն, ըստ մասնագետների, սահմանում է աշխատավոր մեղուների վարքագիծը։ Իրականացնելով մի շարք հետազոտություններ, գիտնականները նշում են, որ կոլեկտիվ բանականության գենը մեղուների մոտ ծրագրավորում է այն, թե արդյոք տվյալ մեղուն ինչ առաջադրանքներ է կատարելու, եւ որքան ժամանակով է դրանք կատարելու։
Կարծիքներ