Արմեն Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

Արմեն Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

Հիշատակի արարողությանը մասնակցելու նպատակով Գյումրիում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, նախարարներ, ԱԺ պատգամավորներ, պետական այլ այրեր, հյուրեր:

Նախագահ Արմեն Սարգսյանը՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, նախարարների հետ մասնակցեց Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում մատուցված պատարագին, ծաղիկներ և ծաղկեպսակ դրեց Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Մինչ ծաղկադրման արարողությունը՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ մատուցվեց հոգեհանգստի կարգ: