Կիրկորովը, Գազմանովը և Բասկովը՝ Ավստրալիայի «սև ցուցակում»

Կիրկորովը, Գազմանովը և Բասկովը՝ Ավստրալիայի «սև ցուցակում»

Ավստրալիայի իշխանությունները հրապարակել են ՌԴ քաղաքացիների և ընկերությունների ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել։ 

Ցուցակում ընդգրկված են ռուսական էստրադային հանրահայտ ներկայացուցիչներ՝ երգիչներ Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովը, Օլեգ Գազմանովը և Նիկոլայ Ռաստորգուևը։
Կանբերայի պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է 238 կետով։ 

Ցուցակում ներառվել են նաև ՌԴ մարզերում երեխաների իրավունքների պաշտպաններ, մի շարք նահանգապետեր, Դաշնության խորհրդի անդամներ, հասարակական գործիչներ։
Պատժամիջոցներ են սահմանվել նաև այն անձանց ու բարեգործական հիմնադրամների նկատմամբ, որոնք կարող էին ներգրաված լինել Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքներից երեխաներին ռուս ընտանիքներ տեղափոխելու գործում։

Ցուցակի մի մասը նվիրված է լրագրողներին, լրատվամիջոցների ղեկավարներին և շոու բիզնեսի ներկայացուցիչներին։ Պատժամիջոցների են ենթարկվել նաև ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը։